ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ուղիղ շփումները. Տոյվո Կլաար
 ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ուղիղ շփումները.  Տոյվո Կլաար
09:12     12 04 2022    
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը։

Այս մասին ԵՄ ներկայացուցիչը գրել է իր թվիթերյան էջում։

«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ ԵՄ-ն աջակցում է անմիջական շփումներին և ներգրավվածությանը», - նշել է Տոյվո Կլաարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ի շարունակություն երկու պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Տոյվո-Կլաար   Ադրբեջան  


Լրահոս