Սի Ցզինպինը` Իլհամ Ալիևին. Ես կարևորում եմ երկկողմ հարաբերությունների զարգացումը
  Սի Ցզինպինը` Իլհամ Ալիևին.  Ես կարևորում եմ երկկողմ հարաբերությունների զարգացումը
13:40     04 04 2022    
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ազերթաջ»-ին, շնորհավորական ուղերձը կապված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։

«Չինաստանն ու Ադրբեջանը բարեկամության և համագործակցության ավանդական գործընկերներ են։ 30 տարի է չին-ադրբեջանական հարաբերությունները պահպանում են առողջ և կայուն զարգացման տեմպը, շարունակաբար խորանում է քաղաքական փոխվստահությունը և ակտիվորեն առաջ է մղվում համագործակցությունը բոլոր ոլորտներում, և երկու երկրները սերտորեն համագործակցում են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։ COVID-19 համաճարակի բռնկումից հետո Չինաստանն ու Ադրբեջանը միմյանց օգնում և աջակցում են՝ միավորելով ուժերը, ինչը ցույց է տալիս մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունը։

Ես մեծապես կարևորում եմ երկկողմ հարաբերությունների զարգացումը և, օգտվելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթից՝ պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել նոր հաջողությունների հասնելու համար»,- ասված է շնորհավորական ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Սի-Ցզինպին   Իլհամ-Ալիև  


Լրահոս