Ադրբեջանի զինդատախազության ներկայացուցիչներն այցելել են զորամասեր
 Ադրբեջանի զինդատախազության ներկայացուցիչներն այցելել են զորամասեր
09:03     19 03 2022    
Նովրուզի տոնին ընդառաջ Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազության ներկայացուցիչներն այցելել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամասեր և հանդիպումներ ունեցել զինծառայողների հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնեցին ՊՆ մամուլի ծառայությունից, միջոցառումներին նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար նահատակվածների հիշատակը։

Ելույթ ունեցողները նշել են, որ ադրբեջանական ժողովուրդը և պետությունը բարձր են գնահատում Նովրուզի տոնը, խոսել են Նովրուզի ավանդույթների և պատմության մասին: Ընդգծվել է այս տոնի հետ կապված ազգային և հոգևոր արժեքների դաստիարակչական նշանակությունը:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս