Իլհամ Ալիև. Մենք պատերազմել ենք արժանապատվորեն՝ համապատասխան պատերազմի բոլոր օրենքների
  Իլհամ Ալիև.  Մենք պատերազմել ենք արժանապատվորեն՝ համապատասխան պատերազմի բոլոր օրենքների
09:43     18 03 2022    
Մարտի 17-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բուլղարիայում անցկացված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի 7-րդ առաջնության մասնակիցներին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Բուլղարիայում կայացած մրցաշարից վերադարձած ադրբեջանցի ըմբիշների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևն անդրադարձել է 44-օրյա Հայրենական պատերազմին։

«Մենք պատերազմել ենք արժանապատվորեն՝ համապատասխան պատերազմի բոլոր օրենքների։ Մենք չենք կռվել խաղաղ բնակիչների դեմ, չենք ռմբակոծել տները, վայրագություններ չենք արել։ Սակայն, մեր ժողովրդի սրտում միշտ եղել է վրեժխնդրության զգացում։ Որովհետև հայերի կողմից մեր նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն, էթնիկ զտումների քաղաքականություն, և պետք է լիներ վրեժխնդրության զգացում։ Բայց ես ասացի, որ թշնամուց վրեժ ենք լուծելու ռազմի դաշտում։ Ամբողջ աշխարհը, բոլոր ռազմական փորձագետները բազմիցս նշել են, որ Ադրբեջանն այս պատերազմը վարեց մեծ վարպետությամբ և հմտությամբ, կարճ ժամանակում հասավ իր ուզածին և արժանապատվորեն կատարեց պատերազմի բոլոր օրենքները։ Այդ իսկ պատճառով հակառակորդի կողմից խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը 30-ից պակաս էր։ Այդ քաղաքացիական անձինք ներգրավված են եղել մարտերում»,- ասել է նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս