Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին մարտի 17-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բուլղարիայում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի 7-րդ առաջնության մասնակիցների հետ հանդիպմանը։
«Որովհետև մենք ներկայացնում ենք արժանի ժողովուրդ և մի երկիր, որն արժանի է մեծ հարգանքի։ Դուք՝ մարզիկներդ, և ձեզնից հետո եկող սերունդները միշտ կներկայացնեն հաղթանակած երկիրը։ Որովհետև մեր հաղթանակը հավերժ է, մենք այն ժողովուրդն ենք, ով ազատագրել է Ղարաբաղը թշնամուց, ով կյանք է ստեղծել այս հողերում»,- ընդգծել է նախագահը։