Արբեջանի պետական պարտքը 1 տարում կրճատվել է 8,7 տոկոսով
 Արբեջանի պետական պարտքը 1 տարում կրճատվել է 8,7 տոկոսով
18:19     16 03 2022    
Ադրբեջանի վարչապետը այդ երկրի խորհրդարանում հանդես է եկել հաշվետվությամբ, որում ներկայացրել է Ադրբեջանի տնտեսական ընդհանուր վիճակի մասին մի շարք տվյալներ։

Մասնավորապես, համաձայն Ադրբեջանի վարչապետի, անցյալ տարվա համեմատությամբ, այդ երկրի պետական պարտքը կրճատվել է 8,7 տոկոսով։

Ադրբեջանի ռազմավարական արտարժութային պաշարները 7 անգամ գերազանցում են պետական պարտքը։ Անցյալ տարի 267,6 միլիոն դոլար է ծախսվել գյուղատնտեսության աջակցության համար՝ պարենային անվտանգության ապահովման համար։

Իրանի տարածքով դեպի Նախիջեւան տրանսպորտային միջանցքը, համաձայն Ալի Ասադովի, էական նշանակություն է ունենալու ռեգիոնի զարգացման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Արբեջան   Վարչապետ  


Լրահոս