Ադրբեջանն ու Իրանը նոր փաստաթուղթ կստորագրեն
 Ադրբեջանն ու Իրանը նոր փաստաթուղթ կստորագրեն
10:08     14 03 2022    
Ադրբեջանն ու Իրանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիրք կապված Ադրբեջանի քաղաքացիների՝ Իրանի տարածքով Նախիջեւան ուղեւորություններ կատարելու մասին։

Ինչպես հայտարարել է Իրանի Ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասըմին, այդ փաստաթուղթը հնարավորություն կտա Ադրբեջանի քաղաքացիներին գնալ Նախիջեւան Իրանի տարածքով։

Բացի այդ այցի ընթացքում քննարկվելու են մի շարք նախագծեր, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի եւ Իրանի միջեւ, ինչպես նաեւ մի շարք ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպիսիք են էներգետիկան, արդյունաբերության տարբեր սեկտորները եւ գյուղատնտեսությունը։

Նշենք, որ իրանցի նախարարը մեկնել է Բաքու՝ մասնակցելու իրանա-ադրբեջանական միջկառավարական տնտեսական համագործակցության 15-րդ նիստին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս