Ալիեւի եւ Էրդողանի հանդիպումը տեւել է չորս ժամ․ քննարկել են Զանգեզուրի միջանցքը
 Ալիեւի եւ Էրդողանի հանդիպումը տեւել է չորս ժամ․  քննարկել են Զանգեզուրի միջանցքը
07:08     14 03 2022    
Երեկ Անկարայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որը տեւել է ավելի քան չորս ժամ։

Կողմերը նշել են, որ Շուշայի հռչակագրի ստորագրմամբ եւ երկու երկրների խորհրդարաններում տվյալ փաստաթղթի վավերացմամբ ադրբեջանա-թուրքական եղբայրական եւ բարեկամական հարաբերություններն էլ ավելի են զարգացել

Կողմերը մտքեր են փոխանակել հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ եւ նշել Զանգեզուրի միջանցքի, ինչպես նաեւ Կարս-Նախիջեւան երկաթգծի բացման կարեւորությունը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի կողմից եռակողմ հայտարարության մեջ ամրագրված բոլոր դրույթների իրականացման կարեւորությունը։

Կողմերն անդրադարձել են նաեւ էներգետիկ ոլորտում Բաքվի եւ Անկարայի էներգետիկ համագործակցությանը, այդ համատեքստում նշվել է Հարավային գազային միջանցքի հաջող գործարկումը, քննարկվել են այդ միջանցքով դեպի Թուրքիա գազի մատակարարումների ավելացման եւ դեպի Եվրոպա տարանցման հնարավորությունները, քննարկվել է նաեւ Իգդիր-Նախիջեւան գազամուղի կառուցման հարցը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիեւ   Էրդողան  


Լրահոս