Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է Երեւանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել
 Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է Երեւանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել
07:32     14 03 2022    
Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Երեւանի հետ, եթե Հայաստանը քաղաքական կամք դրսեւորի:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսեւորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը, ինչպես նաեւ խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,-ասել է Խալաֆովը:

Նրա խոսքով՝ գլխավոր առաջնահերթությունն է հաղորդակցման ուղիների վերականգնումը, այդ թվում՝ մինչեւ Նախիջեւան երկաթգծի եւ ավտոճանապարհի բացումը: «Մենք պատրաստ ենք սկսել Հայաստանի հետ սահմանազատման գործընթացն առանց նախապայմանների»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ձեռնարկել համապատասխան սկզբունքային քայլերն այդ ուղղությամբ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բաքու  


Լրահոս