Իլհամ Ալիև. Ադրբեջանա-իրանական հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանա-իրանական հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ
11:32     12 03 2022    
«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Իրանի միջև կանոնավոր քաղաքական երկխոսությունը և մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Կարծում եմ, որ այսօր մեծ հեռանկարներ կան մեր փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար»։

Այս մասին ասված է նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռաիսիին ուղղված շնորհավորական նամակում՝ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հայտնում է Zinvor.info-ն։

«Հավատում եմ, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունները՝ որոնք ծառայում են մեր ժողովուրդների և երկրների շահերին, կշարունակեն հաջողությամբ զարգանալ և ամրապնդվել համատեղ ջանքերով»,- ասված է նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս