«Լիակատար վստահությամբ կարելի է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է». Իլհամ Ալիև
 «Լիակատար վստահությամբ կարելի է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է».  Իլհամ Ալիև
14:25     01 04 2021    
«Մյուս սադրիչ քայլերից մեկը մեր մշակութային մայրաքաղաք Ադրբեջանի հնագույն Շուշա քաղաքում Լեռնային Ղարաբաղի ռեժիմի նախկին ղեկավար ապօրինի խունտայի երդմնակալությունն էր: Դա վիրավորանք էր ադրբեջանական ժողովրդի հասցեին»:

Այս մասին մարտի 31-ին Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Իր խոսքում պետության ղեկավարը ասաց, որ այսպես կոչված այսպես «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» խորհրդարանը Շուշա տեղափոխելը և խորհրդարանի շենք կառուցելը, որն այժմ կկործանվի կամ կքանդվի, սադրիչ բնույթի քայլ էր:

«Այլ կերպ ասած, այս բոլոր քայլերը ցույց տվեցին, որ Հայաստանը մեզ հրահրում է, մեզանից կոշտ արձագանք է ակնկալում, իսկ հետո ցանկանում է մեզ մեղադրել և հարցը ձգել եւս 30 տարի: Մենք չտրվեցինք սադրանքի: Մենք զուսպ մնացինք, միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին համապատասխան, ընդ որում՝ անցյալ ամռանը Հայաստանը դիմեց ռազմական սադրանքի: Հայ-ադրբեջանական սահմանին մեր դիրքերը գնդակոծության ենթարկվեցին:

Հայկական ստորաբաժանումները փորձեցին հատել մեր սահմանը, մեր մի քանի զինծառայողներ զոհվեցին: Մենք պատասխանեցինք նրանց: Բայց չհատեցինք հայ-ադրբեջանական սահմանը: Մի քանի օր տևած ռազմական բախումն ավարտվեց: Որովհետև մենք չէինք պատրաստվում պատերազմ վարել Հայաստանի տարածքում: Բայց ցանկության դեպքում կարող էինք հեշտությամբ թափանցել Հայաստանի տարածք:

Մեկ ամիս անց ՝ օգոստոսին, կատարվեց նոր սադրանք, և դիվերսիոն խումբ ուղարկվեց Ադրբեջան: Դիվերսիոն խմբի ղեկավարին բերման են ենթարկել և ցուցմունք տվել, որ նրան ուղարկել են Ադրբեջան ՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, և սա հերթական սադրանքն էր: Վերջապես, սեպտեմբերի վերջին, մեր ռազմական դիրքերը և բնակավայրերը հրետանային կրակի տակ հայտնվեցին ՝ սպանելով մի քանի զինծառայողների և մի քանի խաղաղ բնակիչների:

Բնականաբար, մենք համարժեք պատասխանեցինք, հակագրոհ ձեռնարկեցինք և պատժեցինք թշնամուն, և 44-օրյա ղարաբաղյան պատերազմը հանգեցրեց Ադրբեջանի լիակատար հաղթանակին: Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, և պատերազմի ընթացքում մարտի դաշտում ազատագրվեց ավելի քան 300 քաղաք և գյուղ: Մեր պատմական Շուշա քաղաքը նոյեմբերի 8-ին ազատագրվեց օկուպանտներից, և Հայաստանը ստիպված եղավ կապիտուլյացիայի ակտ ստորագրել», - ասել է Իլհամ Ալիևը:

Նախագահը հիշեցրել է նաև, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները, Հայաստանի վարչապետը հայտարարություն են ստորագրել. «Այս հայտարարության հիման վրա մեր մյուս շրջաններն արդեն վերադարձվել են Ադրբեջանին քաղաքական ճանապարհով , Այսպիսով, հարցը լուծվեց ռազմաքաղաքական միջոցներով: Լիակատար վստահությամբ կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, հակամարտությունը լուծված է: Այժմ չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքային միավոր: Ադրբեջանը լուծել է այս հարցը, հասել է պատմական հաղթանակի եւ սկսել է վերականգնման աշխատանքները ավերված տարածքներում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս