Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայից (ԱԳԱԱ):
Նշվել է, որ «Շուշայի տարվա» շրջանակներում ակադեմիայի գիտական հաստատություններում մի շարք միջոցառումներ կանցկացվեն։
Նախատեսվում է վերականգնել և վերակառուցել Ն.Գանջևիի անվան ադրբեջանական գրականության ազգային թանգարանի Ղարաբաղի մասնաճյուղը, որը գործել է Շուշայում և կոչվել Խուրշուդբանու Նաթավանի անունով։
Ակադեմիկոս Զիյա Բունիյաթովի անվան արևելագիտության ինստիտուտը նախատեսում է՝ «Վիքիպեդիա» անվճար առցանց հանրագիտարանում հրապարակել Շուշայի մասին մանրամասն տեղեկություններ թուրքերեն, արաբերեն, պարսկերեն և չինարեն լեզուներով։