Աղդամում Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի
 Աղդամում Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի
08:04     28 02 2022    
Աղդամի այն տարածքում, որտեղ թաղված են Խոջալուի ցեղասպանության զոհերը, հուշարձան կկանգնեցվի։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին շաբաթ օրը ասել է Ղարաբաղի տնտեսական շրջանի ազատագրված հատվածում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի գլխավոր խորհրդական Բաշիր Հաջիևը։

«Հայերը հատուկ դաժանությամբ սպանել են Խոջալուի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ կանանց, երեխաների և ծերերի։ Մենք երբեք չենք մոռանա այս ողբերգությունը»,- ասել է նա։

Հաջիևը հավելել է, որ 44-օրյա Հայրենական պատերազմում ադրբեջանական բանակը լուծեց Խոջալուի զոհերի վրեժը:
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Խոջալուի-ցեղասպանություն  


Լրահոս