Իլհամ Ալիեւը խոսել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին
 Իլհամ Ալիեւը խոսել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին
09:32     23 02 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին։

Նախագահի խոսքից պարզ է դառնում, որ Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային հարաբերությունների մասին այսօր Պուտինի եւ Ալիեւի կողմից ստորագրվելիք հռչակագիրը ավելի քան 40 հոդված է ընդգրկում, որտեղ ներառված են կյանքի բոլոր ոլորտները։

Այն, ըստ Իլհամ Ալիեւի կարելի է համարել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման վերջին տարիների հանրագումարը եւ նաեւ ուղենշելու է այդ հարաբերությունների ապագան։ Իլհամ Ալիեւը շեշտել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին տարիներին հասել են իրենց ամենաբարձր մակարդակին։

Ուշագրավ է, որ հռչակագիրը, որը ստորագրվելու է, Իլհամ Ալիեւը համարել է որ դրականորեն կազդի ռեգիոնալ անվտանգության վրա։ Ի դեպ, ռուս-ադրբեջանական փոխադարձ առեւտրաշրջանառությունն անցյալ տարի աճել է 16 տոկոսով, գերազանցելով 3 միլիարդ դոլարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս