Կանադայի խորհրդարան է ներկայացվել Խոջալուի ցեղասպանության վերաբերյալ խնդրագիր
 Կանադայի խորհրդարան է ներկայացվել Խոջալուի ցեղասպանության վերաբերյալ խնդրագիր
17:01     17 02 2022    
Կանադայի ադրբեջանցիների ցանցի (Network of Azerbaijani Canadians) կազմակերպչական աջակցությամբ՝ Կանադայի խորհրդարան խնդրագիր է ներկայացվել Խոջալուի ցեղասպանության հետ կապված։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, խնդրագիրը հրապարակվել է Կանադայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Մայքլ Կուպերի աջակցությամբ և Խորհրդարան է ներկայացվել Կանադայի 1500 քաղաքացիների ստորագրությամբ։

Ստորագրահավաքին ակտիվ մասնակցություն են ունեցել Կանադայում բնակվող ադրբեջանցիները։

Կանադայի ադրբեջանցիների ցանցը մտադիր է շարունակել այդ աշխատանքը և առաջիկայում ադրբեջանական համայնքի կարծիքը փոխանցել կանադացի քաղաքական գործիչներին և կառավարական մարմիններին։
Zinvor.info

Հեշթեգներ. Կանադա   Խոջալուի-ցեղասպանություն  


Լրահոս