Էրդողանը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին
 Էրդողանը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին
19:34     16 02 2022    
Կորոնավիրուսից ապաքինված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ այս մասին հայտնում է Haberturk-ը։

«Իմ և իմ ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիևին, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիին, Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարին, Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսիին, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահ Բաքիր Իզեթբեգովիչին, որոնք ինձ և Ամինա խանումին մաղթեցին շուտափույթ ապաքինում: Երախտագիտություն եմ հայտնում 23 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր հաղորդագրությունների և նամակների միջոցով ապաքինում եմ մաղթել մեզ», - ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը վարակվել են կորոնավիրուսով։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Իլհամ-Ալիև