Իլհամ Ալիևը շնորհավորել է Շտայնմայերին՝ Գերմանիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Շտայնմայերին՝ Գերմանիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
14:32     16 02 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ազերթաջին։

«Հարգելի պարոն նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Այս տարի մենք նշելու ենք Ադրբեջանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Քաղաքական երկխոսությունը, որին մենք հասել ենք այս ընթացքում երկկողմ մակարդակով, փոխշահավետ համագործակցությունը, որը ատեղծվել է մի շարք ոլորտներում, ծառայում է մեր երկրների և մեր ժողովուրդների շահերին։

Հավատում եմ, որ մեր միջպետական հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ և ընդլայնվել մեր համատեղ ջանքերով, ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»,- ասված է շնորհավորանքում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս