Իլհամ Ալիևը վավերացրել է Շուշայի հռչակագիրը
 Իլհամ Ալիևը վավերացրել է Շուշայի հռչակագիրը
09:57     14 02 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշայի հռչակագիրը հաստատելու մասին օրենքը։

Այս մասին հայտնում էZinvor.info-ն՝ հղում անելով «Ազերթաջ» լրատվական գործակալությանը։

Հիշեցնենք, որ Շուշայի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Շուշա քաղաքում։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հռչակագրի կետերից մեկում ասվում է, որ երրորդ պետության կամ պետությունների կողմից երկրներից մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում «կողմերը միմյանց կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի ներկայիս մակարդակը նպաստում է տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու բարգավաճմանը։

Ավելի վաղ հռչակագիրը վավերացվել էր երկու երկրների խորհրդարանների կողմից, այն հաստատվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս