Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել զինվորական երդման արարողություն- ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել զինվորական երդման արարողություն- ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:56     07 02 2022    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված տարեկան պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 6-ին ադրբեջանական բանակում անցկացվել են երիտասարդ զինվորների կողմից զինվորական երդման արարողությունը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Արարողությունների ժամանակ հնչել է Ադրբեջանի Հանրապետության Պետական օրհներգը, մեկ րոպե լռությամբ հարգվել է՝ մեր Հայրենիքի անկախության և տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը։

Երիտասարդ զինվորները հանդիսավոր կերպով զինվորական երդում են տվել և խոստացել հավատարիմ մնալ Հայրենիքին։

Այնուհետ Պաշտպանության նախարարության և զորամասերի հրամանատարության ներկայացուցիչները շնորհավորել են երիտասարդ զինվորներին՝ զինվորական երդում տալու կապակցությամբ, մաղթել են նրանց՝ լինեն կարգապահ, ազնիվ ու խիզախ՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, ուշադիր ուսումնասիրել իրենց վստահված զենքն ու տեխնիկան և ըստ արժանվույն կատարել իրենց մարտական պարտքը Հայրենիքի հանդեպ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   Բանակ  


Լրահոս