Ադրբեջանում առաջին անգամ տեղական ընկերությունները ներգրավված են ականազերծման գործողություններում
|
|
Ղարաբաղի վերականգնման աշխատանքներն արագացնելու նպատակով՝ տեղական ընկերությունները պայմանագրային հիմունքներով ներգրավվել են ականազերծման աշխատանքներին, Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ականազերծման գործակալությունում:
|
Հաղորդագրությունում նշվում է, որ փետրվարի 1-ին առաջին տեղական ընկերությունը մասնակցել է՝ Ֆուզուլիի և Խոջավենդի շրջանների առաջնահերթային վայրերում ականազերծման գործողություններին:
Տեղական ընկերությունների սակրավորները նախկինում մասնակցել են Ականազերծման գործողությունների գործակալության մարդասիրական վարժանքներին և համապատասխանաբար հավատարմագրում անցել: Նրանց զինանոցը ներառում է՝ միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ տեխնիկա, ական հայտնաբերող շներ, ականորոնիչներ, պաշտպանիչ հագուստ, ասվում է հաղորդագրությունում։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Ականազերծում