Պատերազմում միասին կռվել են Ադրբեջանի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները
 Պատերազմում միասին կռվել են Ադրբեջանի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները
12:32     03 02 2022    
Նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Ադրբեջանի երիտասարդության օրվա 25-ամյակին նվիրված երիտասարդական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում բնակվող ժողովուրդների միասնության վրա։

Պետության ղեկավարը Ադրբեջանի հաջողության բանալին տեսնում է հենց հասարակության բազմամշակութայնության մեջ։

«Ինչ վերաբերում է մեզ, ապա Ադրբեջանը միշտ եղել է բազմազգ, բազմադավան երկիր, և դա մեր ավանդույթն է։ Հարյուրամյակներ շարունակ այստեղ ապրել, ստեղծագործել ու եղբայրացել են տարբեր ժողովուրդներ, այսօր էլ այդպես է։ Մուլտիկուլտուրալիզմը որպես տերմին նոր է, բայց որպես հայեցակարգ՝ միշտ եղել է և պետք է լինի: Խորհուրդ եմ տալիս ձեզ միշտ պաշտպանել այս արժեքը: Որովհետև մեր ուժը մեր միասնության և բազմազանության մեջ է: Ադրբեջանն ունիկալ վայր է, որտեղ միասին ապրում են բազմաթիվ կրոններ և բազմաթիվ էթնիկ խմբեր: Սա մեր մեծ հարստությունն է։ Ես 100 տոկոսով համոզված եմ, որ միայն բոլոր ժողովուրդների համակեցությունը մեզ հաջողություն և հաղթանակ կբերի։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում բոլոր ազգերի ներկայացուցիչները կռվեցին միասին, արյուն թափեցին, նահատակվեցին։ Նրանք կռվում էին հանուն իրենց հայրենիքի, հանուն Ղարաբաղի, հանուն Ադրբեջանի։ Այս Հաղթանակն ու այս պատերազմն էլ ավելի համախմբեց Ադրբեջանում ապրող բոլոր ժողովուրդներին։ «Երկաթե բռունցք»-ը պարզապես ուժ չէ, դա միասնություն է»,- ասել է պետության ղեկավարը, հայտնում է Zinvor.info-ն:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Նախագահ  


Լրահոս