Իլհամ Ալիև. Մենք հաղթեցինք Հայաստանին, վրեժխնդիր եղանք անմեղ մարդկանց համար
  Իլհամ Ալիև.  Մենք հաղթեցինք Հայաստանին, վրեժխնդիր եղանք անմեղ մարդկանց համար
14:03     31 01 2022    
Տեսեք, թե ինչ կեղտոտ մեթոդների դիմեց Հայաստանը մեզ կանգնեցնելու համար՝ մարտի դաշտում պարտվելով, 10 հազար դասալիք ունենալով, լիովին խայտառակվելով։

Այս մասին հունվարի 30-ին Գյանջա կատարած այցի շրջանակում «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Zinvor.info-ն:

«Բայց ադրբեջանական ժողովուրդը, նույնիսկ այս փլատակների տակից դուրս եկած մարդիկ, արյունոտված, իրենց սիրելիներին կորցրած, ասում էին, որ պետք է միայն առաջ գնալ։ Մեզ ոչ ոք և ոչինչ չէր կարող կանգնեցնել։ Մենք մարտի դաշտում լուծեցինք անմեղ մարդկանց, նահատակների վրեժը: Հայաստանին ծնկի բերեցին ու հաղթեցին։ Մենք հաղթեցինք հայկական ֆաշիզմին և վերականգնեցինք արդարությունը»,- ընդգծել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Նախագահ  


Լրահոս