Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ճամբարը ստեղծվել է Ադրբեջանի Նախարարների կաբինետի համապատասխան հանձնարարականով՝ Ղարաբաղում ականազերծման գործողություններին մասնակցող ANAMA-ի աշխատակիցների համար։
Ճամբարում անձնակազմի համար ստեղծել են օպերատիվ, վարչական և սպասարկման պայմաններ։
Շարժական տիպի ճամբարը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և բաղկացած է տարբեր չափերի կոնտեյներներից, որոնք բավարարում են անձնակազմի բոլոր կարիքները։ Առկա է հանրակացարան, լոգասենյակ, սանհանգույց, ճաշարան, լվացքատուն, պահեստ, գրասենյակ և բուժկետ։ Կան նաև ականներ հայտնաբերող շների պահման վայրեր և տեխնիկայի ու տրանսպորտային միջոցների համար հատուկ տեղեր։
Բացի այդ, ճամբարում նախատեսված են ֆուտբոլի և վոլեյբոլի խաղահրապարակներ՝ անձնակազմի ժամանցի կազմակերպման համար և մարզասարքեր սպորտով զբաղվելու համար: