Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են թվային զարգացման և տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից, իրանական պատվիրակությունը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հետ այցելել է օկուպացիայից ազատագրված տարածքներ։
Նրանք ծանոթացել են այս տարածքներում իրականացվող տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային նախագծերին։
Հյուրերին նախ տեղեկատվություն է տրամադրվել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի մասին, նրանց ուշադրության է հասցվել, որ օդանավակայանը կառուցվել է ընդամենը 9 ամսում։
Այնուհետ պատվիրակությունները ծանոթացել են՝ Հայաստանին սահմանակից Ադրբեջանի Զանգիլանի շրջանում միջազգային տրանսպորտային երթուղու մաս կազմող՝ Հորադիզ-Աղբենդ երկաթուղու նախագծով իրականացվող աշխատանքներին։ Ծանոթության ընթացքում նշվել է նախագծի նշանակությունը, ընդգծվել այս նախագծին Իրանի մասնակցության կարևորությունը։
Օկուպացիայից ազատագրված տարածքներ կատարած այցի շրջանակներում հյուրերին տեղեկություն է տրամադրվել՝ հայերի կողմից ավերված քաղաքների ու գյուղերի մասին։ Այցի ավարտին պատվիրակության անդամները ծանոթացել են Ֆուզուլի քաղաքին և սեփական աչքերով տեսել բոլոր բնակելի ու ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում մզկիթների ավերածությունները։