Փոխվում է նահատակի և նահատակի ընտանիքի կարգավիճակի շնորհման կարգը
 Փոխվում է նահատակի և նահատակի ընտանիքի կարգավիճակի շնորհման կարգը
11:21     24 01 2022    
Փոխվում է նահատակի և նահատակի ընտանիքի կարգավիճակի շնորհման կարգը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Նախարարների կաբինետը փոփոխություն է կատարել համապատասխան որոշման մեջ

Փոփոխության համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի Հանրապետության զորահավաքի և զինվորական ծառայության զորակոչի պետական ծառայությունը, Ադրբեջանի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայությունը, ԱՀ հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը, ԱՀ պետական սահմանապահ ծառայությունը, ԱՀ ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալությունը և տեղական գործադիր իշխանությունները պարտավոր են՝ նահատակի և նահատակի ընտանիքի կարգավիճակի տրամադրման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվություն մուտքագրել՝ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության Կենտրոնացված էլեկտրոնային տեղեկատվական համակարգի «Զեֆեր» ենթահամակարգ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախարարների-կաբինետ  


Լրահոս