Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախչըվան գազատարի շինարարությունը
 Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախչըվան գազատարի շինարարությունը
11:29     19 01 2022    
Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախչըվան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 2020 թվականին երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից։

BOTAŞ և SOCAR ընկերությունների կողմից իրականացվող այս նախագծի շրջանակում Նախչըվան բնական գազ կմատակարարվի Թուրքիայի Իգդիրի նահանգից։

Թուրքական կողմից ընդհանուր ներդրումը կկազմի 185 մլն լիրա։ Այս տարի Թուրքիան մտադիր է ներդնել նախագծում 100 մլն լիրա։

Համաձայնագրում նշվում է, որ Նախչըվանին կտրամադրվի տարեկան 500 մլն խմ բնական գազ։ Իգդիրից Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն կմատակարարվի օրական 1,5 մլն խմ գազ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան   Գազատար  


Լրահոս