Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
«Ափսոսանքով նշում ենք, որ պատմությունները, որոնցում հայերը ներկայացվում են որպես զոհ, տասնամյակների ընթացքում կազմել են հայ ազգայնամոլության գաղափարական հիմքը, ինչը խթան հաղորդեց Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին, հանգեցրեց ավերիչ հակամարտության, որը մեծ տառապանքներ պատճառեց հարյուր հազարավոր մարդկանց։
Այն ժամանակ, երբ հետկոնֆլիկտային միջպետականհարաբերությունների կարգավորման հարցերը քննարկման առարկա են, Հայաստանի ԱԳՆ-ի կողմից նման անհիմն և ապակառուցողական հայտարարություններով կրկնվող ելույթները վկայում են այն մասին, որ հակառակ կողմը ոչ թե ձգտում է կարգավորել հարաբերությունները, այլ թունավորում է սեփական հասարակությանը վնասակար գաղափարներով։
Ադրբեջանին անհիմն մեղադրանքներ առաջադրելու փոխարեն Հայաստանի ԱԳՆ-ն պետք է խոստովանի, որ տասնամյակներ շարունակ նախկին նախագահների կողմից հավանության արժանացած էթնիկ զտումների քաղաքականության և գրեթե 30 տարի տևած օկուպացիոն քաղաքականության պատճառով կոպտորեն խախտվել են հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքները: Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հայտարարի, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում նման հանցագործությունները չկրկնվեն»,- նշել է Աբդուլաևան։