Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
 Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
16:40     14 01 2022    
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակի կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան այսօր նշում է՝ բարեկամ և եղբայրական Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակը։

Նշվել է, որ Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրմամբ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերսկսվել են. «Թուրքիան դարձել է՝ անկախության հռչակումից հետո Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատող առաջին երկիրը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիայի-ԱԳՆ  


Լրահոս