Իլհամ Ալիև. Սաուդյան այն հազվագյուտ երկրներից է, որը դիվանագիտական ​​հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ
  Իլհամ Ալիև.  Սաուդյան այն հազվագյուտ երկրներից է, որը դիվանագիտական ​​հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ
10:11     14 01 2022    
«Ես ուրախ եմ, որ մեր վերականգնվող էներգիայի խոշոր նախագծի հիմնադիրն ու ներդրողը հանդիսանում է եղբայրական Սաուդյան Արաբիայից ընկերությունը: Ինչպես գիտեք, Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի միջև առկա են սերտ բարեկամական և եղբայրական հարաբերություններ։ Անկախության շրջանում մենք ակտիվորեն աշխատել ենք զարգացնել այդ կապերը»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիեւն ասել է՝ 240 ՄՎտ հզորությամբ «Խըզը-Աբշերոն» հողմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը, որը Ադրբեջանում կկառուցի սաուդյան ACWA Power ընկերությունը։

«Մենք հաջողությամբ համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում։ Իհարկե, ողջ ադրբեջանական ժողովուրդը տեղյակ է՝ օկուպացիայի ժամանակ Սաուդյան Արաբիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող քաղաքական աջակցության մասին։ Սաուդյան Արաբիան այն հազվագյուտ երկրներից է, որը Հայաստանի հետ ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չի կառուցել՝ հայկական օկուպացիայի պատճառով, և սա բարոյական մեծ աջակցություն է ադրբեջանական ժողովրդին, ադրբեջանական պետությանը և եղբայրության նշան է»,- հայտարարել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս