Ադրբեջանի նախագահ. Մենք շեհիդների ընտանիքներին միշտ պահելու ենք ուշադրության կենտրոնում
  Ադրբեջանի նախագահ.  Մենք շեհիդների ընտանիքներին միշտ պահելու ենք ուշադրության կենտրոնում
11:14     13 01 2022    
Բարելավվում է շեհիդների սոցիալական ապահովությունը։ Նրանց համար նախատեսված նպաստների գումարները պարբերաբար բարձրացվում են։ Մենք նրանց միշտ պահելու ենք ուշադրության կենտրոնում։ Աշխատանքի և բնակչության սոցիալական ապահովության նախարարությանը կարգադրություն է արվել՝ հատկապես Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, այդ կատեգորիայի անձանց աշխատանքով ապահովելու։ Այդ գործընթացը արդեն մեկնարկել է։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն, այդ մասին նախագահ Իլհամ Ալիևը ասել է՝ տեղի հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նշելով, որ պատերազմի ժամանակ ձեռքն ու ոտքը կորցրած գազիներին հատկացվում են ամենաարդիական պրոթեզներ՝ պետության ղեկավարը ասել է. «Այդ գործընթացը արդեն ավարտվում է։ Մենք դա անում ենք նրա համար, որպեսզի նրանց վերադարձնել բնականոն կյանքի, ընդ որում դրանք բարձր տեխնոլոգիական պրոթեզներ են։ Այսինքն՝ ամենաթանկը, վերջին եվրոպական տեխնոլոգիական պրոթեզներ, որոնցով մարդիկ կարող են բնականոն ապրել, տեղաշարժվել, ֆուտբոլ խաղաղ։ Այժմ ձեռքը, ոտքը կորցրած մարդը կարող է վերդառնալ նորմալ կյանքի։ Այսինքն, սրանք են հիմնական գործոնները։ Անշուշտ, այս քաղաքականությունը և այդ կատեգորիայի մարդկանց հետ իմ մշտական շփումները՝ իմ կողմից հանրությանը ուղղված շատ լուրջ ազդանշան է»։

Նշելով, որ հանրությունում հատկապես ջերմորեն են վերաբերվում այդ կատեգորիայի մարդկանց նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահն ասել է. «Այդ թվում նաև բիզնես կառույցները, նրանց ևս բազմիցս դիմել եմ ես, որպեսզի նրանք հոգ տանե այդ կատեգորիայի մարդկանց մասին, յուրաքանչյուրը ըստ հնարավորության նրանց ապահովել են աշխատանքով, և նյութական օգնություն են ցուցաբերել։ Այսինքն, իրենք են հանդես եկել այդ նախձեռնությամբ։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ հասարակությունում այս հարցի կապակցությամբ շատ ճիշտ ուղղություն է վերցվել, կա ընդհանուր կարծիք։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է անընդհատ օգնի այդ մարդկանց։ Մենք պետք է օգնենք և օգնում ենք առանց հայրերի մնացած երեխաներին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս