Իսրայելի նախագահը Իլհամ Ալիևին հրավիրել է այցելել իր երկիր
  Իսրայելի նախագահը Իլհամ Ալիևին հրավիրել է այցելել իր երկիր
13:41     28 12 2021    
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է Zinvor.info-ն։

Ըստ AZERTAC-ի՝ նամակում ասվում է.

«Մեր երկրների հարաբերությունները նույնքան հին ու ամուր են, որքան նրանց պատմությունը, ձեր ժողովուրդը մահմեդա-հրեական համակեցության վառ օրինակ է։

Թույլ տվեք հրավիրել Ձերդ Գերազանցությանը այցելել Իսրայել: Ես իսկապես շատ ուրախ կլինեմ ընդունել ձեզ Իսրայելում, և դա կարևոր հիմք կդառնա մեր ժողովուրդների միջև: Բացի այդ, մենք հուսով ենք, որ այս տարի Իսրայել Պետությունում կբացվի Ադրբեջանի Հանրապետության դեսպանատուն։ Սա կլիներ Ադրբեջանի առևտրի և զբոսաշրջության գրասենյակների բացման բնական շարունակությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս