Ադրբեջանի նախագահ. Այո, հայկական տանկերը հայտնվեցին Բաքվում, մենք բերեցինք
  Ադրբեջանի նախագահ.  Այո, հայկական տանկերը հայտնվեցին Բաքվում, մենք բերեցինք
14:43     25 12 2021    
Օկուպացիայի ժամանակ հայերն ավերեցին մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը։ Քանդեցին, պղծեցին մեր պատմական և կրոնական հուշարձանները, նվաստացնող արտահայտություններ օգտագործեցին մեր ժողովրդի, բանակի նկատմամբ: Նրանք նույնիսկ ասում էին, որ Հայաստանը պատրաստվում է «նոր պատերազմի՝ նոր տարածքների համար»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին դեկտեմբերի 24-ին Խոջավենդի շրջանի Հադրութ ավանում զորամասի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ասում էին, որ եթե պատերազմ սկսվի, հայկական տանկերը կհայտնվեն Բաքվի փողոցներում: Այս բոլոր ամբարտավան արտահայտությունները նետվեցին աղբանոց: Այո, հայկական տանկերը հայտնվեցին Բաքվում, մենք բերեցինք: Ցուցադրեցինք ռազմական շքերթում, Ազադլըգ հրապարակում կազմակերպված Հաղթանակի զորահանդեսում:

Այսօր դրանք, որպես ադրբեջանական բանակի հզորության և հայկական բանակի պարտության մարմնավորում, ցուցադրվում են Ռազմաավարի պուրակում։ Այսուհետ մենք միշտ կապրենք որպես հաղթական ժողովուրդ և հաղթական պետություն»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս