«Ամենադժվար մասնագիտության ամենաարժանավոր ներկայացուցիչը». AzTV-ի տեսանյութը նախագահի գործունեության մասին
  «Ամենադժվար մասնագիտության ամենաարժանավոր ներկայացուցիչը».  AzTV-ի տեսանյութը նախագահի գործունեության մասին
18:09     23 12 2021    
Ադրբեջանի հեռուստատեսությունը (AzTV) հետաքրքիր տեսանյութ է պատրաստել՝ նվիրված երկրի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի 60-ամյակին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, տեսանյութում ցուցադրվում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ իրենց աշխատանքի ժամանակ:

Պետք է նշել, որ նրանք իրական մարդիկ են, իրենց ոլորտում պրոֆեսիոնալներ։

Տեսանյութի վերջում ընդգծվում է ամենադժվար մասնագիտության ամենաարժանավոր ներկայացուցչի՝ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի քրտնաջան աշխատանքն ու ակնառու ծառայությունները. «Նրա աշխատանքն ամենադժվարն է: Որովհետև ժողովրդի ու պետության ճակատագիրը նրա ձեռքում են։ Ամենադժվար մասնագիտության ամենաարժանավոր ներկայացուցիչը Իլհամ Ալիևն է»։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Տեսանյութ  


Լրահոս