Այսօր Իլհամ Ալիևի ծննդյան օրն է
  Այսօր Իլհամ Ալիևի ծննդյան օրն է
00:07     24 12 2021    
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրն է:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այսօր լրանում է երկրի ղեկավարի 60-ամյակը:

Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Բաքվում:

1977 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ: 1982 թ ավարտելով Մոսկվայի ՄՀՊԻ-ն՝ ընդունվել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան և 1985 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1985-1990 թթ. Ի. Ալիևը դասավանդել է Մոսկվայի ՄՀՊԻ-ում: 1994 թվականից մինչև 2003 թվականի օգոստոսը նա զբաղեցրել է նախ SOCAR-ի փոխնախագահի, այնուհետև առաջին փոխնախագահի պաշտոնը:

1995-2000 թթ. Իլհամ Ալիևն ընտրվել է Միլլի Մեջլիսի անդամ: 2001-2003 թ. գլխավորել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը:

2003 թ. Իլհամ Ալիևը նշանակվել է Ադրբեջանի վարչապետ: Իսկ նույն տարվա հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի նախագահ և հոկտեմբերի 31-ին պաշտոնապես ստանձնել իր պարտականությունները:

Գերազանց տիրապետում է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս