Ադրբեջանի և Վրաստանի Պնախարարները ստորագրել են 2022 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը
|
|
Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը։
|
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության զարգացման, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հանդիպման շրջանակում ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև 2022 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Վրաստան
Պնախարարներ