Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
 Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
11:43     22 12 2021    
Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև տարբեր ոլորտում առկա բարեկամական հարաբերություններից, այդ թվում ռազմական գործակցությունից:

Հույս են հայտնել, որ Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան կնպաստի հարաբերությունների ընդլայնմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս