Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, համագործակցության նպատակն է հանդիսանում՝ տեխնոպարկի արտադրած դրոնների վրա անօդաչու սարքերի շարժական սկաների (LidarUSA Revolution 120) օգտագործման հնարավորության ստուգումը։
LidarUSA Revolution 120 սկաները թույլ է տալիս ստանալ ամբողջական տեղեկատվություն տեղանքի մասին (ռելիեֆ, բարձրություն և այլն): Սկաների օգնությամբ կարելի է արագ և բարձր ճշգրտությամբ ստանալ տվյալներ մեծ տարածքների, մարդկանց համար անհասանելի վայրերի մասին։ Հավաքված տվյալները օգտագործվում են անհրաժեշտ արդյունքներ ստանալու համար (քարտեզագրում, 3D մոդելների մշակում, օբյեկտների տեղակայում և այլն):
Լազերային սքաների օգտագործման միջոցով սկանավորվել են շինությունները, պատմական հուշարձանները, փողոցները, ձեռք է բերվել ազատագրված տարածքներում (Շուշա, Աղդամ և այլն) օբյեկտների ճշգրիտ չափսերի թվային պատկերում՝ մինչև մանրագույն դետալները։