Ադրբեջանը Զանգեզուրյան միջանցքին այնընտրանք է գտել
 Ադրբեջանը Զանգեզուրյան միջանցքին այնընտրանք է գտել
11:58     16 12 2021    
Ադրբեջանն Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել կառուցելու չորս կամուրջներ, երկուսը երկաթուղային տրանսպորտի համար նախատեսված, երկուսը՝ ավտոմոբիլային, Արազ գետի վրա, Զանգեզուրյան միջանցքի մյուս կողմում։

Այս մասին տեղեկանում ենք տելեգրամյան ալիքներից։

Այն դեպքում, եթե Հայաստանը, ըստ հրապարակման, հետագայում էլ շարունակի ընդդիմանալ Զանգեզուրյան միջանցքով անարգել, առանց մաքսային անցակետերի փոխադրումների իրականացմանը, ապա Ադրբեջանը կգործարկի Իրանի հետ այս նախագիծը, եւ Նախիջեւանի հետ կապը կիրականացնի նաեւ այս եղանակով, որպես այլընտրանք Զանգեզուրյան միջանցքին։

Ու այդ դեպքում արդեն, Լաչինի միջանցքում կհայտնվեն ադրբեջանական անցակետեր, ինչը նշանակում է, որ Լաչինի ճանապարհը կդառնա սովորական ճանապարհ եւ կկորցնի միջանցքային տրամաբանությունը, իսկ Բաքուն էլ կսկսի վճարել Իրանին այն նույն տարանցման համար, որին հավակնելու է Երեւանը։

Ադրբեջանական մամուլում նաեւ նշվում է, որ Իրանը այս նախագծին կողմ է եւ Հայաստանին ներկայացվել է այս նախագծի մասին դեռ երեկ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգեզուրյան-միջանցք  


Լրահոս