Ադրբեջանի և Հայաստանի Պնախարարաների միջև հաստատվել է ուղիղ կապ
 Ադրբեջանի և Հայաստանի Պնախարարաների միջև հաստատվել է ուղիղ կապ
12:36     15 12 2021    
Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապ է հաստատվել, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

ԵԽ նախագահը բարձր է գնահատել երկու ղեկավարների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զինված բախումներից հետո լարվածության թուլացումն ապահովելու ուղղությամբ։

«Կողմերն ընդունել են, որ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատվել է ուղիղ կապ՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանն ու դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման հարցում»,- նշված է ԵԽ նախագահի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   Պնախարարներ  


Լրահոս