Իլհամ Ալիև. Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իր ծառայությամբ, իր աշխատանքով մոտեցրեց մեր Հաղթանակը
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իր ծառայությամբ, իր աշխատանքով մոտեցրեց մեր Հաղթանակը
10:52     07 12 2021    
«Ինչ վերաբերում է Ղարաբաղյան պատերազմին, սա մեր ընդհանուր Հաղթանակն է։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իր ծառայությամբ, իր աշխատանքով մոտեցրեց այս սուրբ օրը։ Օկուպացիայի ողջ ընթացքում Ղարաբաղը ապրել է մեր սրտերում, մեծացել է երիտասարդ սերունդ, որը չի տեսել Ղարաբաղը։ Նրանք Ղարաբաղը ազատագրեցին իրենց կյանքի և արյան գնով: Մենք վերականգնեցինք պատմական արդարությունը, վերականգնեցինք մեր ժողովրդի արժանապատվությունը։ Եվ այժմ նոր փուլ է սկսվում»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-n, նման կարծիք է հայտնել նախագահ Իլհամ Ալիևը՝ դեկտեմբերի 6-ին Գուբայի շրջանի Գոնագքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը։

Ստեղծագործական աշխատանք է տարվում և՛ Ղարաբաղում, և՛ Զանգեզուրում։ Միևնույն ժամանակ, վերջին շրջանում մեր կողմից կատարվող աշխատանքները վկայում են այն մասին, որ եթե լինեն որևէ ռևանշիստական միտումներ, ապա հարցը անմիջապես կլուծվի հենց տեղում։ Որովհետև պատերազմից հետո Հայաստանը մի քանի անգամ նման փորձեր արեց, և իրենք էլ տեսան դրա դառը հետևանքները։ Ուստի, քանի դեռ ուշ չէ, ես բազմիցս դիմել եմ նրանց և ասել, որ պետք է ընդունեն մեր պայմանները, վերջ տան ճանապարհների և հաղորդակցությունների հետ կապված ցանկացած ոչ անկեղծ մոտեցմանը։ Այս դեպքում Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդները կապրեն խաղաղության և հանգստության պայմաններում։ Որովհետև մենք կարող էինք հասնել մեր ուզածին, բոլորը դա տեսան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս