Իսմայիլ Դեմիր. Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Hurkus» ինքնաթիռների նկատմամբ
  Իսմայիլ Դեմիր.  Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Hurkus» ինքնաթիռների նկատմամբ
11:43     06 12 2021    
«Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում՝ թուրքական «TUSAS» ընկերության կողմից արտադրվող «Hurkus» ուսումնական ինքնաթիռի նկատմամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Նա նշել է, որ թուրքական արտադրության «TCG Anadolu» երկկենցաղային դեսանտային օդանավը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականին, և դրա վրա զինված և անզեն IHA/SIHA անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) տեղակայելու նախագիծը շարունակվում է: Առաջիկայում մենք ակնկալում ենք առաջընթաց այս հարցում»։

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի N-զորամասում՝ «Բարձրաստիճան դիտորդների օրվա» շրջանակներում իրականացվել են՝ երկու «Hurkus» ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչքներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Hurkus  


Լրահոս