Ադրբեջանում փորձարկվել է թուրքական ուսումնական Hürkuş ինքնաթիռը
 Ադրբեջանում փորձարկվել է թուրքական ուսումնական Hürkuş ինքնաթիռը
10:19     04 12 2021    
Ադրբեջանում փորձարկվել է թուրքական արտադրության Hürkuş ուսումնական ինքնաթիռը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն։

Նշենք, որ Hürkuş ինքնաթիռը, որն իր առաջին թռիչքն իրականացրել է 2018 թվականին, ներառվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Hürkuş ուսումնական ինքնաթիռը օգտագործվելու է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակներում։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս