«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծում չկա». Նախագահ
 «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծում չկա».  Նախագահ
12:35     27 11 2021    
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծում չկա, ուստի մենք բազմիցս հրապարակավ հայտարարել ենք, որ պատրաստ ենք հրատապ սահմանազատման գործընթաց սկսել։

Ասեմ ավելին, մենք նաև հրապարակավ առաջարկել ենք հայկական կողմին սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա՝ առճակատմանը վերջ դնելու համար, որպեսզի ճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի ապագայում ապրենք որպես հարևաններ և սովորենք նորովի ապրել որպես հարևաններ»,- Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ասել է, որ Հայաստանը պատրաստ է անցնել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին»,-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ևս շատ կարևոր է հայկական կողմի համար: Նրա խոսքով՝ հայկական կողմն անկեղծ հետաքրքրված է այս հարցերի լուծմամբ, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններով:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս