Կարծում եմ, որ մենք հասնում ենք մեր նպատակներին. Իլհամ Ալիև
 Կարծում եմ, որ մենք հասնում ենք մեր նպատակներին.  Իլհամ Ալիև
11:49     27 11 2021    
Սոչիում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Իլհամ Ալիևն ասել է, որ հայկական կողմից նախադրյալներ է տեսնում տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնելու համար:

«Բազմիցս ասել եմ, որ մենք Ադրբեջանում տրամադրված ենք շրջելու Հայաստանի հետ բազամյա դիմակայության էջը, սկսելու նորմալ փոխգործակցության փուլը, և կարծում եմ, որ այս ձևաչափում մենք հասնում ենք մեր նպատակներին»,-ասել է Իլհամ Ալիևը:

Նախագահի խոսքով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վստահության փոխհարաբերությունների մակարդակը նպաստում է նրան, որ լուծումներ են գտնվել Հայաստանի հետ ամենազգայուն հարցերի շուրջ:

«Կարծում եմ, որ մեր հանդիպման ամփոփումը կլինեն լավ արդյունքները, որոնք սպասեցնել չեն տա, և իրավիճակը տարածաշրջանում կլինի ավելի հանգիստ ու կանխատեսելի»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Նախագահ  


Լրահոս