Օմբուդսմեն. Երեխաները չպետք է թիրախ դառնան ռազմական հակամարտությունների ժամանակ
 Օմբուդսմեն.  Երեխաները չպետք է թիրախ դառնան ռազմական հակամարտությունների ժամանակ
11:44     26 11 2021    
Երեխաները երբեք չպետք է տուժեն կամ թիրախ դառնան ռազմական հակամարտությունների ժամանակ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ «Ղարաբաղ հուշահամալիր» ինտերնետային ռեսուրսի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան։

Օմբուդսմենը նշել է, որ ներկայումս երեխաները բախվում են որոշակի վտանգների։

«Հայաստանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերը, սակայն դրա դեմ ոչ մի միջոց չի ձեռնարկվել»,- նշել է Ալիևան։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցներում չի նշվում Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով զոհված ադրբեջանցի երեխաների թիվը, ինչպես նաև նրանց սպանության փաստերը: Այդ կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ բողոք է ուղարկել և առաջարկվել փաստահավաք առաքելություն կազմակերպել», - ասել է օմբուդսմենը։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն  


Լրահոս