Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են Պնախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել
 Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են Պնախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել
10:52     20 11 2021    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել՝ Ղարաբաղի շուրջ միջադեպերը կանխելու համար։

Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեռախոսազրույցներից հետո։

«Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ», - ասվում է հայտարարության մեջ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս