Լրացել է՝ պատերազմում Հայաստանի կապիտուլյացիայի մասին ակտի ստորագրման մեկ տարին
 Լրացել է՝ պատերազմում Հայաստանի կապիտուլյացիայի մասին ակտի ստորագրման մեկ տարին
00:00     10 11 2021    
Լրացել է Հայաստանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտության ավարտը նշանավորող կապիտուլյացիայի ակտի ստորագրման մեկ տարին։

Կապիտուլյացիայի մասին ակտը ստորագրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, փոխանցում է Zinvor.info-ն։

Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բանակը, ի պատասխան Հայաստանի սադրանքների՝ հաղթական Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ անցավ հակահարձակման։ Ադրբեջանական քաջարի բանակը ետ մղելով թշնամական հարձակումները, շարժվեց առաջ։

Մեր հողերը շուրջ 30 տարի օկուպացիայի տակ պահած թշնամին փախուստի դիմեց։ Ամեն օր ճակատային գծից գալիս էին ուրախալի լուրեր, որոնք ժողովրդին էր հայտնում Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական բանակը թիզ առ թիզ ազատագրել է մեր հողերը՝ օկուպանտներին վտարելով և, որպես ռազմավար առգրավելով թշնամական տեխնիկան և զինամթերքը։

Մարտի դաշտում ադրբեջանական բանակի ցուցաբերած հերոսությունը և արիությունը ջախջախեցին թշնամուն։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բանակում դասալիքների թիվը հաշվվում էր տասնյակ հազարներով։ Մարտական գործողությունների էսկալացիայի առաջին օրերից մեր բանակի կողմից մի քանի բնակավայրերի ազատագրումը խուճապ ու վաղ առաջացրեց հակառակորդի անձնակազմի շրջանում։

44 օրվա ընթացքում ազատագրվեցին 5 քաղաք, 4 ավան և 286 գյուղ՝ Ջաբրայիլ քաղաքը և շրջանի 90 գյուղ, Ֆիզուլի քաղաքը և շրջանի 53 գյուղ, Զանգիլան քաղաքը, Մինջիվան, Աղբենդ Բարթազ ավանները և շրջանի 52 գյուղ, Հադրութ ավանը և Խոջավենդի շրջանի 35 գյուղ, Թերթերի շրջանի 3 գյուղ, Գուբադլի քաղաքը և շրջանի 41 գյուղ, Խոջալուի շրջանի 9 գյուղ, Շուշա քաղաքը, Լաչինի շրջանի մի քանի գյուղեր, ինչպես նաև Աղդերեի և Մուրովդաղի ուղղությամբ Բարթազ, Սըղըրթ, Շյուքյուրաթազ ու ևս 5 անանուն բարձունքներ:

Ադրբեջանական բանակի կողմից նոյեմբերի 8-ին Շուշա քաղաքի ազատագրումը կանխորոշեց պատերազմի ելքը։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ստիպված ստորագրեց հրադադարի՝ փաստորեն կապիտուլյացիայի մասին ակտը։ Դա Գերագույն գլավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանական բանակի ջախջախիչ հաղթանակն էր։

Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նոկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը։ Այդպիսով, վերջ դրվեց հայ-ադրբեջանական բազմամյա հակամարտությանը։ Հայտարարությանը համաձայն, Աղդամի, Քելբեջարի և Լաչինի շրջանները Ադրբեջանին վերադարձվեցին առանց մարտի։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ հայտարարությունը երեք երկրների ղեկավարների կողմից կստորագրվի տեսակոնֆերանսի միջոցով։ Սակայն հետո Հայաստանի վրաչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց եռակողմ հայտարարությունը ստորագրել միջազգային հանրության աչքի առաջ։ Մարդկային աչքերից հեռու թաքնվելով, Հայաստանի վարչապետը թաքուն ստորագրեց իր երկրի կապիտուլյացիայի ակտը։ Դրանով հանդերձ Ադրբեջանը լիովին հաղթանակ տարավ, ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական ասպարեզում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Կապիտուլյացիա  


Լրահոս