Իլհամ Ալիև. Եթե Հայաստանում որևէ մեկը մտածի ռևանշի մասին, ապա կտեսնի մեր բռունցքը
  Իլհամ Ալիև.  Եթե Հայաստանում որևէ մեկը մտածի ռևանշի մասին, ապա կտեսնի մեր բռունցքը
10:10     08 11 2021    
«Օկուպացիայի շրջանում Հայաստանն առասպելներ էր հորինում իր բանակի մասին՝ պնդելով, որ Հայաստանի բանակն անպարտելի է: Իսկ ու՞ր է այդ անպարտելի բանակը: Այդ բանակը ջախջախվեց, մենք այն ջախջախեցինք ընդամենը 44 օրերի ընթացքում: Նրանք ծնկի իջան և ողորմություն աղերսեցին: Ընդունելով մեր պայմանները՝ սպիտակ դրոշ բարձրացրեցին և նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրեցին կապիտուլյացիայի ակտը»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Շուշայում զինծառայողների առջև ունեցած ելույթում:

«Հաղթանակի օրը մեր տոնն է: Սա Հաղթանակի տոն է, արիության, արդարության, ազգային հպարտության, ազգային արժանապատվության տոն է: Մենք վերականգնեցինք մեր արժանապատվությունը: Այսուհետ ապրելու ենք որպես հաղթանակած երկիր և ժողովուրդ: Մենք հավերժ ապրելու ենք Ղարաբաղում և Զանգեզուրում: Եթե Հայաստանում որևէ մեկը մտածի ռևանշի մասին, ապա կտեսնի մեր բռունցքը: Հարգելի բարեկամներ, հարգելի ժողովուրդ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս փառավոր Հաղթանակի առթիվ: Ադրբեջանական բանակին մաղթում եմ նորանոր հաղթանակներ, իսկ ադրբեջանական ժողովրդին՝ նոր հաջողություններ», - ասել է երկրի ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս