Իլհամ Ալիև. Ռումինիան շատ կարևոր դեր է խաղում Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության առումով
  Իլհամ Ալիև.  Ռումինիան շատ կարևոր դեր է խաղում Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության առումով
11:12     29 10 2021    
Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության առումով Ռումինիան շատ կարևոր դեր է խաղում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին, մասնավորապես, հոկտեմբերի 28-ին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով մեր երկրում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլե Սոարեի հավատարմագրերը։

«Ողջույն, բարի գալուստ Ադրբեջան: Մաղթում եմ ձեզ հաջողություն և ակտիվ աշխատանք։ Կարծում եմ, որ Դուք ակտիվ ջանքեր կգործադրեք զարգացնելու մեր հարաբերությունները, որոնք արդեն իսկ լավ պատմություն ունեն։ Հուսով եմ, որ նման լավ հեռանկարներ կունենանք և' երկկողմ հարաբերությունների, և' Ադրբեջան-ԵՄ համագործակցության շրջանակներում։ Քննարկման թեմաները շատ են։ Իհարկե, Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության առումով Ռումինիան շատ կարևոր դեր է խաղում։ Այնպես որ, մեր հարաբերություններն ընդգրկում են ինչպես երկկողմ ձևաչափը, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ձևաչափը։ Հետևաբար, այստեղ շատ հեռանկարներ կան։ Կարծում եմ՝ համագործակցության բազմաթիվ հնարավորություններ կան ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում։ Ինչպես գիտեք, Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում երկիրը Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի վերածելու համար, և այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել», - ասել է Իլհամ Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ռումինիա   Ադրբեջան  


Լրահոս