Իլհամ Ալիև. Երկու շաբաթից հետո մենք կնշենք Շուշայի ազատագրումը որպես մեծ Հաղթանակի օր
  Իլհամ Ալիև.  Երկու շաբաթից հետո մենք կնշենք Շուշայի ազատագրումը որպես մեծ Հաղթանակի օր
12:12     27 10 2021    
«Երկու շաբաթից հետո մենք կնշենք Շուշայի ազատագրումը որպես մեծ Հաղթանակի օր։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին րոպեները Թուրքիան գտնվել է Ադրբեջան կողքին»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին՝ Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում մամուլի համար հայտարարության մեջ ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Երկրի ղեկավարը, դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, նշել է. «Իմ սիրելի եղբայր, հարգարժան նախագահը առաջին իսկ ժամերին աջակցել է Ադրբեջանին՝ ամբողջ աշխարհին հայտարարելով, որ Ադրբեջանը միայնակ չէ, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Դա մեծ աջակցություն է ցուցաբերել մեզ, քաղաքական և բարոյական աջակցություն, լրացուցիչ ուժ է տվել մեզ։ Այսօր ադրբեջանական ժողովուրդը իրավացիորեն երախտագիտությունն է հայտնում Ձեզ, իմ սիրելի եղբայր։ Դուք գիտեք, որ Ադրբեջանում բոլորը սիրում են Ձեզ և մեծ հարգանքով են վերաբերվում Ձեզ։ Դուք շատ բան եք արել մեր Հաղթանակի համար, և այսօր՝ արդեն վերականգնման շրջանում, կրկին մեզ հետ եք»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս